Այստեղ կարող եք գտնել ծառայությանը բաժանորդագրվելու, դիտելու համար նախատեսված ծրագրերի տեղադրման և կարգավորումների, հնարավոր խնդիրների լուծման և այլ հարցերի մասին տեղեկատվություն։ Ծառայությանը բաժանորդագրվելու համար պետք է կատարել ընդամենը 3 գործողություն՝ գնել փաթեթ, տեղադրել ծրագիրը և կարգավորել այն։ Մինչ փաթեթ գնելը համոզվեք, որ կկարողանաք տեղադրել և կարգավորել ալիքները դիտելու համար նախատեսված ծրագրերը։ Փաթեթ գնելուց հետո այն ավտոմատ չի կարող հայտնվել ձեր հեռուստացույցի կամ սմարթֆոնի մեջ, անհրաժեշտ է տեղադրել համապատասխան ծրագրերից մեկը և կատարել կարգավորումներ։ Այստեղ դուք կգտնեք այդ ծրագրերի տեղադրման մանրամասն ծեռնարկները։ Ստորև ներկայացված բաժիններից ընտրեք ձեզ հետաքրքրողը ու սեղմեք վրան, բացված պատուհանում դուք կտեսնեք համապատասխան ինֆորմացիան։
- Ծառայությունից օգտվելու համար պետք է գնեք փաթեթ։ Փաթեթ կարող եք գնել սեղմելով այստեղ։ Այս պահին մենք ընդունում ենք վճարումները միայն PayPal համակարգի միջոցով։ Փաթեթը գնելուց և վճարելուց հետո այն կակտիվանա 12 ժամվա ընթացքում, երբ ակտիվանա դուք նամակ կստանաք դրա վերաբերյալ։ Նամակով ձեզ տեղեկացվում է միայն ծառայության կարգավիօճակի մասին։ Ծառայության մասին ինֆորմացիան գտնվում է ձեր օգտահաշվի (աքքաունթի) համապատասխան ծառայության էջում։
- Ծառայության ակտիվացումից հետո պետք է մուտք գործեք ձեր օգտահաշիվ (աքքաունթ)՝ սեղմեք այստեղ , և ծառայություններ բաժնից ընտրեք համապատասխան ծառայությունը՝ սեղմեք այստեղ ։
Ծառայության բացված պատուհանի Additional information բաժնում կտեսնեք ծառայության հասցեները՝ համապատասխան ծրագրերի համար,( *** Playlist), որը պետք է տեղադրել համապատասխան ծրագրի մեջ։ Այս պահին մենք տրամադրում ենք 3 ծրագրերի փլեյլիստներ։ Եթե չեք օգտվում OttPlayer, SmartIPTV կամ Televizo ծրագրերից, ապա որպես փլեյլիստ օգտագործեք OttPlayer Playlist դաշտի հասցեն։ Ցանկության դեպքում կարող եք տեղադրել նաև EPG հասցեն, որը կգտնեք EPG URL տողում։
- Հաջորդիվ պետք է տեղադրեք դիտելու համար նախատեսված ծրագիրը այն սարքավորման մեջ (դա կարող է լինել հեռուստացույց, սմարթֆոն, համակարգիչ, թաբլեթ , TV Box) և կարգավորեք։ Մենք խորհուրդ ենք տալիս հետևյալ 3 ծրագրերը՝ OttPlayer, SmartIPTV կամ Televizo։ Տեղադրելու համար մուտք գործեք ձեր սարքավորման մեջ ծրագրերը տեղադրելու բաժինը, այնտեղից ներբեռնեք (download) նշված ծրագրերից մեկը և կարգավորեք այն դիտելու համար։ Հիշեցնեք, որ փաթեթ գնելով կամ ծրագիրը տեղադրելով ձեր սարքի (հեռուստացույց, սմարթֆոն, համակարգիչ, թաբլեթ , TV Box) մեջ, ալիքները վտոմատ չեն հայտնվում ծրագրում, պետք է կատարել կարգավորումներ և Փլեյլիստը կցել ծրագրին։ Ստորև բաժիններում ներկայացված են նշված ծրագրերի տեղադրման ,մանրամասն ձեռնարկները, ընտրեք ձեզ հետաքրքողը ու սեղմեք վրան։Հարցերի դեպքում կարող եք գրել մեր կայքում գործող օնլայն չաթին։
- Եթե ցանկանում եք անցում կատարել ավելի բարձր փաթեթի, ապա մուտք գործեք ձեր օգտահաշիվ (աքքաունթ)՝ սեղմեք այստեղ , և ծառայություններ բաժնից ընտրեք համապատասխան ծառայությունը՝ սեղմեք այստեղ ։ Բացված պատուհանում սեղմեք Upgrade կոճակին (տես ստորև նկարը) և ընտրեք նոր փաթեթը։ Դրանից հետո պետք է վճարեք ձեր ներկա փաթեթի և նոր փաթեթի արժեքների տվյալ պահի տարբերության վճարը, որից հետո նոր փաթեթը կակտիվանա։Այդ մասին կտեղեկացվեք նամակով։ Ակտիվանալուց հետո պարտադիր պետք է դիտելու համար նախատեսված ծրագրերում ջնջել և նորից տեղադրել փլեյլիստը։
- Ծառայությունը չեղարկելու կարիք չկա, քանի որ մեր ծառայությունը աշխատում է վճարում եք, դիտում եք տարբերակով։ Ծառայությունը ավտոմատ չի ակտիվանում և ավտոմատ վճարում չի կատարվում ձեր հաշվից։ Ինչևէ, եթե դուք ցանկանում եք չեղարկել բաժանորդագրությունը, ապա մուտք գործեք ձեր օգտահաշիվ (աքքաունթ)՝ սեղմեք այստեղ , և ծառայություններ բաժնից ընտրեք համապատասխան ծառայությունը՝ սեղմեք այստեղ ։ Բացված պատուհանում սեղմեք Request Cancellation կոճակին (տես ստորև նկարը), նշեք չեղարկման պատճառը և հաստատեք։ Բաժանորդագրությունը կչեղարկվի հաջորդ վճարման օրը։ Մինչ այդ դուք կարող եք շարունակել օգտվել ծառայությունից լիարժեքորեն։
Ծառայությունից օգտվելու ընթացքում հնարավոր են դեպքեր, երբ հաճախորդի իներնետ պրովայդերի պատճառով առաջանա խնդիր մեր ալիքների ցուցադրման հետ կապված, որի հետևանքով ալիքները կարող են աշխատել խափանումներով և առաջանա Buffering։
Նման դեպքերում նախ պետք է ձեր ինտերնետի սարքը հոսանքից անջատել և միացնել 5-10 րոպե հետո։
Եթե խնդիրը շարունակվում է, ապա անհրաժեշտ է կատարել կապի արագության ստուգում։ Դրա համար բացեք http://speed.ditir.tv/ կայքը այն հեռուստացույցից, հեռախոսից կամ TV Box-ից, որով դիտում եք ալիքենրը։ Կայքը բացվելուց հետո սեղմեք All Servers կոճակին և սպասեք ինտերնետի արագության տեստի ավարտին։ Այն կարող է տևել մինչև 5 րոպե։
Տեստի ավարտից հետո նկարեք տվյալները և ուղարկեք [email protected] հասցեին կամ մեր կայքում գործող օնլայն չաթին՝ նշելով մեր կայքում ձեր գրանցման անունը և ազգանունը։ Հիշեցնեմ, որ ինտերնետի արագության տեստը պետք է կատարել այն սարքով, որը միացված է ձեր տան ինտերնետին։ Այդ տվյալների շնորհիվ մենք կընտրենք ձեր արագությանը օպտիմալ սերվեր, որը կապահովի ծառայության հնարավորինս բարձր որակ։ Փոփոխությունը կատարելուց հետո մենք ձեզ կտեղեկացնենք պատասխան նամակով։
Եթե չեք կարողանում կամ չեք ցանկանում ինքներդ տեղադրել և կարգավորել ծառայությունը, ապա կարող եք ամրագրել մասնագետի այց։
Մեր մասնագետները կայցելեն Ձեզ, կտեղադրեն ծրագրերը և կկարգավորեն այն, որից հետո կկարողանաք դիտել մեր ալիքները։ Ծառայությունը գործում է Գլենդել քաղաքում և նրա հարակից քաղաքներում։ Ծառայությունը վճարովի է, ծառայության արժեքը կազմում է $39.99 Գլենդել քաղաքում և $49.99 Գլենդելին հարակից քաղաքներում։
Մասնագետի այց ամրագրելու համար զանգահարեք +1(424)285-5575 կամ գրեք մեր օնլայն չաթին՝ մեր աշխատանքային ժամերին։
Ծառայությունից օգտվելու համար պետք է ձեր սարքի (հեռուստացույց, սմարթֆոն, համակարգիչ, թաբլեթ , TV Box) մեջ տեղադրեք դիտելու համար նախատեսված ծրագրերից այն, որը համապատասխանում է ձեր սարքի տեխնիկական պահանջներին։ Այս պահին մեն խորհուրդ ենք տալիս օգտվել նշված ծրագրերից՝ OttPlayer, Smart IPTV, Televizo և UniPlayer: Դուք կարողեք եք տեղադրել և օգտվել ցանկացած այլ IPTV ցուցադրող ծրագրից, որը կբավարարի ձեր սարքի տեխնիկական պահանջներին։
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մի գնեք փաթեթ, եթե ձեր հեռուստացույցը աշխատում է Roku համակարգով։ Roku համակարգը չի թույլատրում IPTV դիտելու համար նախատեսված ծրագրերի ներբեռնումը, այդ իսկ պատճառով չեք կարող օգտվել ծառայությունից։
- Բացեք ձեր սարքի (հեռուստացույց, սմարթֆոն, համակարգիչ, թաբլեթ , TV Box) ծրագրերի տեղեդարման բաժինը։ Կախված արտադրողի այդ բաժինը կարող է տարբեր անուններ ունենալ, օրինակ APPS, APPS STORE, STORE , PLAY STORE: Բացելուց հետո փնտրեք OttPlayer ու տեղադրեք ստորև լոգոյով ծրագիրը։
- Տեղադրելուց հետո գնացեք ottplayer.tv կայքը։
- Սեղմեք Registration կոճակին և գրանցվեք:
- Դրանից հետո ձեր էլ-փոսին եկած նամակում նշված հասցեով հաստատեք և ակտիվացրեք գրանցումը։
- Վերադարձեք սարքում տեղադրված OttPlayer ծրագրին և բացեք այն։
- Սեղմեք ծրագրի Settings կոճակին
- Բացված պատուհանում լրացրեք ottplay.tv կայքի գրանցման տվյալները ու սեղմեք հետ գնալու կոճակին
- Եթե մուտքային տվյալները ճիշտ են լրացված, ապա ծրագիրը կառաջարկի ավելացնել New device և դրանից հետո սեղմեք OK կոճակին: Բացված պատուհանում գրեք անուն ձեր սարքի համար ու սեղմեք OK կոճակին։
- Վերադարձեք ottplayer.tv կայք, սեղմեք վերևի աջ մասում պատկերված մարդուկի վրա և ընտրեք Playlists տողը
- Բացված էջում playlist’s name դաշտում լրացրեք ցանկացած անուն ձեր փլեյլիստի համար, կարող եք գրել DitirTV, playlist source դաշտում սեղմեք LINK կոճակին, պատճենեք և direct link դաշտում տեղադրեք մեր ծառայության OttPlayer Playlist դաշտի հասցեն։ Այնուհետև սեղմեք devices դաշտի Select կոճակին, դրանից հետո բացված պատուհանում նշեք ձեր սարքը, որը դուք գրանցել եք այս ձեռնարկի 8-րդ կոտում և սեղմեք OK։Դրանից հետո սեղմեք OK կոճակին։ Վերջ, փլեյլիստը արդեն կցված է ձեր նշած սարքին։
- Վերադարձեք սարքում բացված OttPlayer ծրագրին ու սեղմեք թարմացման կոճակին։ Թարմանալուց հետո էկրանի ներքևի ձախ անկյունոմ կհայտնվի ձեր ավելացրած փլեյլիստ։ Սեղմեք վրան ու կբացվի ալիքների ցանկըէ ըստ կատեգորիաների։ Ընտրեք ալիքների կատեգորիան ու ալիքը և սկսեք դիտել։
SmartIPTV ծրագիրը նույնպես նախատեսված է մեր ալիքները դիտելու համար։ Այն բավականին արագ և թեթև աշխատող ծրագիր է։ Սակայն այս ծրագիրը վճարովի է։ Այն օգտագործելու համար պետք է մեկ անգամյա վճար կատարեք ծրագիրը ակտիվացնելու համար։ Վճարը կազմում է 5.49 EUR, այն կատարում եք տվյալ ծրագրի հեղինակներին։ Տվյալ վճարը որևէ կապ չունի մեր ծառայության հետ։ Դուք իքներդ եք որոշում, թե որ ծրագիրը տեղադրելով դիտեք մեր ալիքները։ Ծրագիրը կարգավորելու համար կատարեք հետևյալ քայլերը․
-
- Բացեք ձեր սարքի (հեռուստացույց, սմարթֆոն, համակարգիչ, թաբլեթ , TV Box) ծրագրերի տեղեդարման բաժինը։ Կախված արտադրողից, այդ բաժինը կարող է տարբեր անուններ ունենալ, օրինակ APPS, APPS STORE, STORE , PLAY STORE: Բացելուց հետո փնտրեք SmartIPTV ու տեղադրեք ստորև լոգոյով ծրագիրը։
- Ծրագիրը տեղադրելուց հետո միացրեք այն։ Միացնելուց հետո էկրանին կհայտնվի ինֆորմացիա, որը պարունակում է ձեր սարքի MAC հասցեն։ Մեր օրինակում 7c:64:56:b5:a9:b6: Պատճենեք այդ հասցեն։
- Մտեք https://siptv.app/mylist/։ Բացված պատուհանում MAC գրված դաշտում տեղադրեք ձեր սարքի MAC հասցեն, դրանից աջ կողմում գրված URL դաշտում պատճենեք և տեղադրեք մեր ծառայության SmartIPTV Playlist դաշտի հասցեն: Դրանից հետո սեղմեք SEND կոճակը։ Ըստ ցանկության կարող եք տեղադրել նաև EPG հասցեն համապատասխանաբար EPG դաշտում։ Եթե ամեն ինչ ճիշտ է լրացված, ապա կայքը կտեղեկացնի, որ փլեյլիստը ավելացված է և կառաջարկի ծրագիրը ռեստարտ անել։
- Վերադարձեք արդեն տեղադրված SmartIPTV ծրագրին ու սեղմեք էկրանի ներքևում նշված Reload կոճակին, կամ հեռակառավարման վահանակի վրա 0 կոճակին։ Ծրագիրը ռեստարտ կլինի և կտեսնեք ալիքների ցանկը՝ ըստ կատեգորիաների։ Ընտրեք ալիքը և դիտեք։
- Բացեք ձեր սարքի (հեռուստացույց, սմարթֆոն, համակարգիչ, թաբլեթ , TV Box) ծրագրերի տեղեդարման բաժինը։ Կախված արտադրողից, այդ բաժինը կարող է տարբեր անուններ ունենալ, օրինակ APPS, APPS STORE, STORE , PLAY STORE: Բացելուց հետո փնտրեք SmartIPTV ու տեղադրեք ստորև լոգոյով ծրագիրը։
SmartIPTV ծրագրի ակտիվացումը։
Ծրագիրը անվճար կարող եք օգտագործել 7 օր։ 7 օրից հետո եթե ցանկանում մեք օգտվել այս ծրագրից, ապա պետք է վճարեք և ակտիվացնեք։ Ակտիվացնելու համար այցելեք https://siptv.app/activation/։ Բացված պատուհանում MAC / ID դաշտում լրացրեք ձեր սարքի MAC հասցեն՝ մեր դեպքում 7c:64:56:b5:a9:b6 և սեղմեք վճարման կոճակին։ Վճարումը կատարելուց հետո ծրագիրը ռեստարտ արեք և շարունակեք օգտվել։
Televizo ծրագիրը աշխատում է միայն Android համակարգով աշխատող սարաքվորումներում։ Ծրագիրը կարող եք ներբեռնել մեր կայքից՝ սեղմելով այստեղ։
- Տեղադրեք ծրագիրը և բացեք։ Սեղմեք Create Playlist, որից հետո New M3U Playlist:
- Բացված պատուհանի Playlist name դաշտում գրեք ցանկացած անուն՝ օրինակ DitirTV, իսկ Link to the playlist դաշտում պատճենեք և տեղադրեք մեր ծառայության Televizo Playlist դաշտի հասցեն: Փլեյլիստի հասցեն ավելացնելուց հետո սեղմեք էկրանի վերևի աջ անկյունոմ գտնվող հաստատման կոճակին։ Փլեյլիստը տեղադրելուց հետո էկրանին կհայտնվեն ալիքները։ Ընտրեք ալիքը և դիտեք։
- Ցանկության դեպքում կարող եք ավելացնել EPG հասցեն։ Ավելացնելու համար բացեք ծրագիրը, սեղմեք Settings կոճակին։ Բացված պատուհանում ընտրեք Program guide, որից հետո սեղմեք + կոճակին։
- Ավելացրեք ցանկացած անուն EPG name դաշտում, օրինակ EPG, իսկ Link to the EPG դաշտում պատճենեք և տեղադրեք մեր ծառայության EPG URL դաշտի հասցեն: Հաստատեք փոփոխությունը՝ սեղմելով էկրանի վերևի աջ անկյունոմ գտնվող հաստատման կոճակին։
VLC
1. Տեղադրեք ծրագիրը և բացեք այն
2. Սեղմեք Media կոճակին և ընտրեք Open Network Stream տողը
3. Բացված դաշտում տեղադրեք մեր կողմից տրամադրված փլեյլիստի հասցեն և սեղմեք Play կոճակը
OTTPLAYER
1. Տեղադրեք ծրագիրը հետևյալ էջից https://ottplayer.tv/soft
2. Բացեք ծրագիրը և ավելացրեք մեր կողմից տրամադրված փլեյլիստի հասցեն և դիտեք
VLC
1. Տեղադրեք ծրագիրը և բացեք այն
2. Սեղմեք Media կոճակին և ընտրեք Open Network Stream տողը
3. Բացված դաշտում տեղադրեք մեր կողմից տրամադրված փլեյլիստի հասցեն և սեղմեք Play կոճակը
TELEVIZO
Կարդացեք Televizo ծրագրի տեղադրման ձեռնարկ բաժինը։
OTTPLAYER
Կարդացե՛ք OttPlayer ծրագրի տեղադրման ձեռնարկ բաժինը։
UniPlayer (Iphone and Ipad)
1. Տեղադրեք ծրագիրը
2. Ավելացրեք մեր կողմից տրամադրված փլեյլիստի հասցեն և դիտեք
TELEVIZO
Կարդացեք Televizo ծրագրի տեղադրման ձեռնարկ բաժինը։
OTTPLAYER
Կարդացե՛ք OttPlayer ծրագրի տեղադրման ձեռնարկ բաժինը։
UniPlayer (Apple TV)
1. Տեղադրեք ծրագիրը
2. Ավելացրեք մեր կողմից տրամադրված փլեյլիստի հասցեն և դիտեք
ԴԻՏԻՐ TV BOX
Մեր ալիքները կարող եք դիտել պատվիրելով նաև Դիտիր TV Box-ը, որտեղ արդեն տեղադրված են բոլոր անհրաժեշտ ծրագրերը: Եթե չունեք Smart հեռուստացույց, ապա մեր TV Box-ը հատուկ Ձեզ համար է։ Պարզապես միացրեք TV Box-ը և դիտեք: Պատվիրե՛ք TV Box-ը և վճարե՛ք մեր փաթեթներից ցանկացածի համար 12 ամսվա գումարը և մեր աշխատակիցը անվճար կառաքի և կտեղադրի TV Box-ը Գլենդել քաղաքում։
Պատվիրելու համար գրեք մեր չաթին կամ զանգահարեք +1(424)285-5575։
ԸՆԴԱՄԵՆԸ $59.99
