Ծառայությունից օգտվելու պայմաններն ու դրույթները

Դիտիր TV-ն տրամադրում է առցանց վիդեո հոսքային ծառայություն, որը թույլ է տալիս հաճախորդներին դիտել ուղիղ հեռարձակվող ալիքները ինչպես նաև օգտվել catch-up ծառայությունից։ Հետևաբար, մուտք գործելով կամ օգտագործելով Դիտիր TV ծառայություններից որևէ մեկը Դուք ընդունում և համաձայնում եք այս պայմաններին:

Պայմանների և դրույթների փոփոխություններ

Մենք կարող ենք ցանկացած պահի և մեր հայեցողությամբ թարմացնել և փոփոխել այս Օգտագործման պայմանները, ներառյալ մեր Գաղտնիության քաղաքականությունը, հաճախորդին ծանուցելով կամ առանց դրա: Ցանկացած նման փոփոխություն կգործի անմիջապես բաց հրապարակումից հետո: Ձեր շարունակական օգտագործումը մեր Ծառայություններից և այս կայքից ցանկացած նման փոփոխությունից հետո հանդիսանում է ճշգրտված Պայմանների ձեր կողմից ճանաչումը:

Նվազագույն տարիքային պահանջ

Մեր բաժանորդ դառնալու և Դիտիր TV-ի ծառայություններից օգտվելու համար դուք պետք է լինեք 18 տարեկան և ավելի:

Չեղարկման քաղաքականություն

Դուք կարող եք չեղարկել ձեր գնած ծառայությունը ցանկացած ժամանակ, երբ ցանկանաք: Տեղեկացնում ենք, որ վճարումները կատարելուց հետո դրանք ենթակա չեն վերադարձի։

Փոխհատուցում

Վճարումները կատարելուց հետո, դրանք ենթակա չեն վերադարձի, միևնույն ժամանակ մենք պարտավորվում ենք տրամադրել ձեր կողմից վճարված ծառայությունը ամբողջությամբ՝ մինչ վճարային ժամկետի ավարտը։

Օգտագործման և սպասարկման պայմաններ

Դուք չեք կարող ուղղակիորեն կամ որևէ սարքի, ծրագրաշարի, ինտերնետային կայքի, վեբի վրա հիմնված ծառայության կամ այլ միջոցների օգտագործման միջոցով վերահեռարձակել, տարածել, հեռարձակել կամ փոխանցել մեր տրամադրած ծառայությունները:

Ծառայության որակը

Կատարյալ դիտման փորձը հիմնված է ձեր ցանցի հասանելիության և սարքի հնարավորությունների վրա: Ծառայության որակը կախված է ձեր գտնվելու վայրի, ինտերնետի հզորության, նույն ցանցին միացված սարքերի քանակի, ձեր ընտրած բովանդակության և ձեր օգտագործած սարքի հնարավորություններից: Հետագայում Դիտիր TV-ն այս առնչությամբ չի կարող որևէ երաշխիք տալ բովանդակության վերաբերյալ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ բաժանորդագրության անթույլատրելի համօգտագործումը կհանգեցնի դրա մշտական կասեցման կամ սարքի արգելքի:

VPN կամ Պրոքսի օգտագործում

VPN կամ պրոքսի սերվերի օգտագործումը չի թույլատրվում մեր սերվերներին միանալիս և կհանգեցնի մշտական կասեցման:

Տեղեկատվության ճշգրտություն

Բոլոր տվյալները, որոնք դուք ներկայացնում եք մեր տվյալների բազայում, պետք է լինեն ճշգրիտ և թարմացված: Դուք պատասխանատու եք ձեր հաշվի տվյալների ճշտգրիտ լինելու համար:

Համատեղելիություն

Ծառայություններին մուտք գործելու համար դուք պետք է օգտագործեք սարքեր, որոնք համապատասխանում են համակարգին և համատեղելիության նախապայմաններին, որոնք մենք հաստատում ենք մեր համակարգում:

Ինտերնետ ծառայություն և տվյալների օգտագործում

Դուք պատասխանատու եք ձեր Ինտերնետ ցանցի հասանելիության հետ կապված ցանկացած ծախսերի համար, որոնք օգտագործվում են մեր ծառայություններից օգտվելու համար:

Բաժանորդագրության փոխանցում այլ բաժանորդների

Չի թույլատրվում ձեր բաժանորդագրությունը կիսել այլ անձանց հետ: Դուք կարող եք ցանկացած պահի դիտել միաժաման 2 ակտիվ հոսք: Այնուամենայնիվ, մի քանի փաթեթներ ձեռք բերելով, դուք կարող եք դիտել միաժամանակ մի քանի սարքերով:

Գնման մանրամասները

Գնումներ կատարելու համար դուք պետք է հետևեք ծառայության միջոցով նկարագրված գնման ընթացակարգերին: Ծառայությունների գնի մանրամասները, վճարման և առաքման ընթացակարգերը ցուցադրվում են ծառայության միջոցով և ենթակա են փոփոխման առանց ծանուցման: Դուք կարող եք ձեռք բերել 24 ժամ փորձնական փաթեթ և փորձարկել այն առանց որևէ վճարման:

Ալիքների և ֆիլմերի քանակը (VOD)

Ալիքների և VOD գրադարանի ֆիլմերի քանակը կարող է փոխվել՝ հիմնվելով մեր ամեն շաբաթ կատարվող թարմացման վրա:

Կասեցում և պարապուրդ

Ծառայությունը մատուցվում է առանց պայմանագրի տարբերակով։ Վճարային ժամկետի ավարտից հետո եթե դուք կրկին վճարեք ծառայության համար, ապա այն կշարունակի գործել, հակառակ դեպքում կշարունակի անջատված մնալ։ Մեզ իրավունք է վերապահվաած անմիջապես դադարեցնելու կամ սահմանափակելու ձեզ տրամադրվող ծառայությունների օգտագործումը, եթե դուք խախտել եք վերընշված պայմանները: Վճարային ժամկետից հետո մենք իրավունք ունենք չերակարցնելու ձեզ տրամադրվող ծառայություները, առանց ծառայության դիմաց վճարում ստանալու։

Դիտիր TV-ի լոգոն և այլ նշաններ, կայքի դիզայնի էլեմենտները հանդիսանում են Դիտիր TV-ի սեփականությունը: Դիտիր TV-ի ապրանքանիշերից ոչ մեկը չի կարող պատճենվել, ներբեռնվել կամ այլ կերպ օգտագործվել:

*Դիտիր TV-ն չունի հոսքային և VOD սերվերներ, մենք տրամադրում ենք մեր գործընկերների ծառայությունները: